Քիմ Քարդաշյանը խոստովանում է, որ երիտասարդ քույրն իրեն «գահընկեց է արել»
LifestyleՔիմ Քարդաշյանը բավականին երկար ժամանակ հայտնի է որպես համացանցի թագուհի, սակայն իրապատում շոուի աստղն իր տեղն արդեն զիջում է իր երիտասարդ քրոջը` Քայլի Ջեներին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Քիմը 18-ամյա Քայլիի կայքում հրապարակած նոր տեսանյութում խոստովանում է, որ Քայլին իրեն «գահընկեց է արել»:
Քիմը նշել է, որ մինչ ինքը հղի է, Քայլին գրավել է իր տեղը համացանցում: Համենայն դեպս, 34-ամյա Քիմը ընդգծել է, որ Քայլիին դեռ մի քանի տարի պետք կգա «սելֆիի թագուհի» դառնալու համար:
Աղբյուր՝ Tert.am