Կողոսկրերի հեռացում. բարակ գոտկատեղն ապահովված է
LifestyleWnews.am-ը գրում է.
Սկած 18-րդ դարից կանացի գեղեցկության չափանիշ է համարվել այսպես կոչված ՛՛եղնիկի իրանը՛՛: Հենց այդ ժամանակ նորաևություն մուտք գործեցին կորսետները, որոնք սեղմում էին իրանը: Բարեբախտաբար այժմ կանանց չեն պարտավորեցնում նման անմարդկային տանջանքների. միշտ կրել դաժան կորսետները՝ օդի պակասից ուշագնաց լինելով: Այսօր իդեալական կառուցվածքի ձգտող կանանց համար մշակվել է պլաստիկ վիրահատության մի տարբերակ՝ կողոսկրերի հեռացում։ Wnews.am-ը մանրամասներ է ներկայացնում վիրահատական ողջ գործընթացից։
Ինչ են իրենցից ներկայացնում կողոսկրերը

Մարդն ունի 12 կողոսկր, իսկ ներքևի 3 կողոսկրերն ընդունված է համարել ՛՛խաբուսիկ՛՛, քանի որ չնայած նրան, որ դրանք միացված են ողնաշարին, և կրծքամսին, սակայն այդ կառուցվածքը տատանվող է, ոչ այնքան ամուր:
Երբ խոսվում է կողոսկրերի հեռացման վիրահատության մասին, խոսքը գնում է 12-րդ կողոսկրի մի մասի հեռացման մասին:
Ինչու՞ են հեռացնում կողոսկրերը

Հաճախ նման քայլի են գնում այն կանայք, որոնց մոտ իսպառ բացակայում է գոտկատեղը:
Նման կառուցվածքն անվանում են նաև ուղղանկյուն և որևէ ֆիզիկական վարժություն այս դեպքում չի օգնում: Որպես կանոն փարթամ կազմվածք կամ ավելորդ քաշ ունեցողներին խորոհուրդ չի տրվում նման վիրահատության դիմել:
Դրա համար անհրաժեշտ է անցնել լիպոսակցիայի կուրս կամ դիմել ավելորդ քաշից ազատվելու այլ միջոցների, հետո նոր արդեն մտածել կողոսկրերի հեռացման մասին:
Փխրուն կառուցվածքով և թույլ արտահայտված գոտկատեղով կանանց վիրահատության այս տեսակը թույլատրվում է, եթե այլ խանգարող հանգամանքներ չկան:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Դիտա Ֆոնտիզը ևս դիմել է այս վիրահատությանը
Ինչպես է անցնում կողոսկրերի հեռացման վիրահատությունը
Նախ բժշկի մոտ անց է կացվում խորհրդատվություն, հիվանդը հանձնում է անհրաժեշտ բոլոր անալիզները, նշանակվում է վիրահատության անցկացման օրն ու ժամը:
Մինչ վիրահատությունն ընդհանուր անզգայացում է արվում,
վիրահատության ժամանակ գոտկատեղի շրջանում կտրվածք է արվում և ներքևի հատվածի կողերը կտրվում են անհրաժեշտ չափանիշներով, դրվում են կարեր:
Շատ պլաստիկ վիրաբույժներ նախընտրում են նման վիրահատություններն անցկացնել էնդոսկոպիկ տարբերակով, երբ կտրվածքներն արվում են պորտալարի մոտ գտնվող հատվածում, որպեսզի հետագայում անգամ փոքրիկ սպիերն աննշան լինեն:
Որոշ հիվանդներ անկեղծորեն զարմանում են, երբ իմանում են, որ վիրահատության ժամանակ կողոսկրերի ստորին հատվածի մի մասն է հեռացվում: Վիրահատությունից հետո տեղի է ունենում մկանների նվազում, վիզուալ էֆեկտն ուղղակի հրաշալի է,գոտկատեղն անհամեմատ նեղանում է:

Ինչպես է անցնում հետվիրահատական շրջանը
Ցավոք հիվանդների համար նման վիրահատությունն անցնում է շատ ավելի ծանր, քան վիրահատական մյուս տեսակները:
Վիրահատությունից հետո մի քանի օր պետք է մնալ բժիշկների հսկողության տակ, ըդնունել ցավազրկող միջոցներ:
Հետվիրահատական շրջանը կարող է տևել մեկ ամիս կամ ավել՝ կախված տվյալ մարդու օրգանիզմից:
Այդ շրջանում պետք է հնարավորինս կրճատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խուսափել կտրուկ շարժումներից, կրել հատուկ ներքնազգեստ: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ անց է կացվում ընդհանուր անզգայացում և որոշ մարդիկ այն ծանր են տանում: Որպես կանոն այդ դժվարությունները չեն վախեցնում կանանց, ովքեր ցանկանում են ունենալ ՛՛եղնիկի իրան՛՛:
Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք կողոսկրերի վիրահատությանը Հայաստանում՝ ներկայացնելով հարցազրույց հայ պլաստիկ վիրաբույժների հետ: