ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ոչ-ոք չէր սպասում, որ գանգի և ուղեղի մեծ մասի բացակայությամբ ծնված փոքրիկ Ջեքսոն Էմմեթ Բուելը կապրի: Երբ բժիշկները բացահայտեցին երեխայի մոտ առկա խանգարումը, նրանք ծնողներին խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը: Բժիշկները փոքրիկ Ջեքսոնի նվիրյալ քրիստոնյա ծնողներին՝ Բրենդոնին ու Բրիթնի Բուելին ասել էին, որ երեխայի մոտ առկա է ուղեղային ծայրահեղ խանգարում և որ ամենայն հավանականության երեխան կենդանի լույս աշխարհ չի գա:
Ինչևէ Ջեքսոնն այսօր արդեն մեկ տարեկան է:

Ջեքսոնի մոտ անենցեֆալիա է հայտնաբերվել՝ նյարդային խողովակի արատ, որի հետևանքով երեխան ծնվում է առանց ուղեղի ու գանգի մի մասի: ԱՄՆ-ում ամեն 4859 երեխաներից մեկը ծնվում է անենցեֆալիայով ու մահանում ծնվելուց կարճ ժամանակ անց:
![]() |
![]() |
23-րդ շաբաթական հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտության միջոցով խանգարումը նկատելուց հետո բժիշկները Ջեքսոնի ծնողներին խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը, սակայն երիտասարդ զույգը, ով դեմ է հղիության ընդհատումներին նշել են, որ դա այն որոշումը չէ, որ իրենք պետք է կայացնեն:
Ո՞վ ենք մենք, որ որոշենք: Մեզ երեխա է տրվել, մեզ հնարավորություն է տրվել և մենք պետք է նրա ձայնը լինենք: Մենք ամեն ինչ արեցինք՝ նրան պայքարելու հնարավորություն տալու համար, և իր ծնված օրվանից նա շարունակ պայքարում է:
Հրաշք երեխան ծնվեց կեսարյան հատումով 2014թ.ի օգոստոսի 27-ին 1,8 կգ քաշով:

Նա իր առաջին 3 շաբաթներն անցկացրեց հիվանդանոցում, մինչ ուղեղի վիրաբույժները փորձում էին հասկանալ նրա դեպքը:
Բժիշկները մեզ ասում էին, որ երեխան երբեք չի քայլի, չի խոսի, երբեք չի իմանա, երբ է սոված, չի տեսնի ու չի լսի: Նրանք չէին սպասում, որ նա կհաղթահարի այդ ամենը:
Բազմաթիվ բուժզննումների արդյունքում երեխայի մոտ հստակ ախտորոշվեց միկրոհիդրանենցեֆալիա, որի դեմ երեխան այժ դեղորայք է ստանում ու ավելի լավ զգում իրեն, չնայած ծնողները գիտեն, որ ցանկացած օր կարող են արթնանալ ու այլևս իրենց երեխային կենդանի չտեսնեն:


Դե ինչ, շնորհավոր ծնունդդ, հրա՛շք փոքրիկ:

