Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի 700 ուժայինի ազատ արձակման մասին
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին հրադադարի հայտարարման սկզբից Կիևին են փոխանցել 700 մարդու, հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Սկսվել է զինվորականների և քաղաքացիների ազատագրման գործընթացը: Այսօր արդեն արձանագրության ստորագրումից ի վեր ազատ է արձակվել Ուկրաինայի 700 քաղաքացի: Մինչև շաբաթվա վերջ 500 մարդ կկարողանա տուն վերադառնալ»,- ասել է Պորոշենկոն կառավարության նիստում:
Նախօրեին աշխարհազորայինները հայտնել են, որ գերության մեջ է գտնվում 863 զինվորական, որոնց ազատ կարձակեն մինչև եկող շաբաթվա վերջ: