Արցախում զոհված Կարենին եւ Հարութին հուղարկավորել են զինվորական կարգով
ОбществоԱդրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Կարեն Շահինյանին եւ Հարութ Հակոբյանին այսօր՝ սեպտեմբերի 27-ին հուղարկավորել են զինվորական կարգով:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ 20-ամյա Կարեն Շահինյանին հուղարկավորել են քաղաքի գերեզմանատանը՝ տատիկի կողքին:
18-ամյա Հարութ Հակոբյանին հուղարկավերել են հայրենի Ավշար գյուղի գերեզմանատանը:
Զինծառայողների հուղարկավորություններին ներկա են եղել զինվորականներ, ընկերներ, հարազատներ: