Կարճ հոգեբանական թեստ «Ո՞վ եմ ես»
LifestyleInchUzem-ը գրում է.
InchUzem-ը ներկայացնում է կարճ և շատ պարզ հոգեբանական թեստ: Երբեմն այս թեստն օգտագործվում է որպես խաղ:
Նախ պետք է նշել Ձեր ամենասիրելի 3 կենդանիների հատկանիշները ըստ հորիզոնականների (առաջին տեղում ամենասիրելի կենդանին, երկրորդում` երկրորդ ամենասիրելին և երրորդում` երրորդ ամենասիրելին):
1. Ամենասիրելի կենդանու այն հատկանիշները, որոնց համար սիրում եք տվյալ կենդանուն:
2. Երկրորդ ամենասիրելի կենդանու այն հատկանիշները, որոնց համար սիրում եք տվյալ կենդանուն:
3. Երրորդ ամենասիրելի կենդանու այն հատկանիշները, որոնց համար սիրում եք տվյալ կենդանուն:
Եվ այսպես Ձեր նշած առաջին կենդանու հատկանիշները այն հատկանիշներն են, որոնք ձգտում եք ունենալ:
Երկրորդ կենդանու Ձեր նշած հատկանիշներով Ձեզ տեսնում են այլ մարդիկ:
Իսկ երրորդ կենդանու հատկանիշները Ձեր այժմյան հատկանիշներն են: