Լոնդոնում պատրաստվում են բազմահարկ շենքերի միջև կախովի լողավազան կառուցել (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Լոնդոնում գտնվող 2 նոր նորակառույցների միջև թափանցիկ պատերով լողավազան է կառուցվելու, հայտնում է Inhabitat-ը։ Այն գետնից 35 մետր բարձրության վրա է լինելու:
Բնակելի նորակառույցները գտնվում են Nine Elms թաղամասում, որը գտնվում է Լոնդոնի հարավում ` Բատերսի շրջանում:Լողավազանի երկարությունը լինելու է 25 մետր, խորությունը՝ 3 մետր, իսկ լայնությունը՝ 5 մետր: Պատերը լինելու են 20 սանտիմետրանոց ապակուց:
Լողավազանից կարող են օգտվել միայն Embassy Gardens թաղամասի բնակիչները: Բնակարանների գները այստեղ սկսում են 944 հազար դոլարից:
