Ինչպե՞ս է հասակը կապված մարդու մտավոր ունակությունների հետ
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բարձրահասակ մարդիկ կարող են ավելի խելացի լինել, քանի որ միևնույն գեները պատասխանատու են մտավոր ունակությունների և մարդկանց աճի համար:
Կոլորադոյի համալսարանի պրոֆեսորներից մեկի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ էկոլոգիական գործոններն ազդում են հասակի և մտավոր ունակությունների միջև կապի վրա:
IQ-ի և հասակի միջև կապի վերաբերյալ որոշ ենթադրություններ եղել են նաև 1970-ականներին, սակայն գիտնականներին չի հաջողվել բացատրել այդ կապը:
Այժմ արդեն գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդ ունի այնպիսի գեներ, որոնք պատասխանատու են հասակի և ինտելեկտի զարգացման համար միաժամանակ:
Այս մասին հաղորդում է Raut.ru կայքը: