Հանցագործություններ իրականացրած աստղերի 10-յակը. Ֆոտոշարք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հայտնիները սովորական մարդկանց նման են: Նրանք նույնիսկ այնպիսի հանցագործություններ են իրականացնում, ինչպես սովորական մարդիկ: Ներկայացնում ենք 10 աստղերի, ովքեր իրական հանցագործներ են:
10. Մեթյու Բրոդերիք (Matthew Broderick)
![]()
1987 թ. օգոստոսին, երբ Մեթյու Բրոդերիքն իր այն ժամանակվա ընկերուհու՝ Ջենիֆեր Գրեյի հետ Իռլանդիայում էր գտնվում, սարսափելի բան է տեղի ունեցել: Վարձույթով վերցված BMW ավտոմեքենայով Բրոդերիքը պատահաբար դուրս էր եկել սխալ երթուղի և բախվել Volvo մակնիշի ավտոմեքենայի: 28 տարեկան Աննա Գալահերն ու նրա մայրը՝ 63-ամյա Մարգարեթ Դորոթին տեղում մահացել էին: Բրոդերիքը մի քանի կողոսկր էր կոտրել և ուղեղի ցնցում ստացել: Գրեյը նույնպես մի քանի լուրջ վնասվածք էր ստացել: Բրոդերիքին մեղադրել են վտանգավոր վարելու հետևանքով մահվան պատճառ դառնալու մեջ: Դերասանին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում: Բայց մեղադրանքը նվազեցվել է մինչև անզգուշության հետևանքով մահվան պատճառ դառնալուն և 175 դոլարի տուգանքի: Զոհերի ընտանիքը այդ դատավճիռը անարդար է համարել:
9. Էմի Լոքեյն (Amy Locane)
![]()
Էմի Լոքեյնը հայտնի է դարձել «Մելրոուզ Փլեյս» հեռուստասերիալից: Իսկ հիմա նա հայտնի է որպես Էդնի Մահանի անվան քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ: 2013 թ. փետրվարին նրան դատապարտել են 3 տարվա կալանքի՝ տրանսպորտի միջոցով սպանության համար: 2010-ին Լոքեյնը ավտովթարի է ենթարկվել՝ սպանելով 60-ամյա մի կնոջ և լուրջ վնասելով նրա ամուսնուն: Նրա արյան մեջ ալկոհոլի չափը երեք անգամ գերազանցել է թույլատրելի չափը: Զոհերի ընտանիքը այդ դատավճիռը ծաղր է համարել: Լոքեյնը նվազագույն պատժի չափն է ստացել, քանի որ դատարանը հաշվի է առել նրա երկու փոքրիկ երեխա ունենալու հանգամանքը:
8. Լոռա Բուշ (Laura Bush)
![]()
1963թ. նոյեմբերին նախկին առաջին տիկին Լոռա Բուշը հատել էր հոծ գիծը և բախվել մեկ այլ ավտոմեքենայի՝ սպանելով 17-ամյա Մայքլ Դաթոն Դուգլասին, որը նրա ընկերն էր: Լուրեր էին պտտվում, որ Դաթոնը ինչ-որ ժամանակ նրա սիրած տղան է եղել: Բուշը թեթև վնասվածքներ է ստացել, ինչպես իր ավտոմեքենայի ուղևոր Ջուդի Դայիքսը: Զարմանալի է, որ Բուշին սպանության մեղադրանք չի էլ ներկայացվել:
7. Վինս Նիլ (Vince Neil)
![]()
1984 թ. դեկտեմբերի 8-ին Hanoi Rocks խմբի անդամ Նիքոլաս Դինգլին Ռեդոնդո Բիչում ժամանակ էր անցկացնում Motley Crue-ի առաջատար Վինս Նիլի տանը: Երեկույթին մասնակցել են խմբի այլ անդամներ: Մեկ օր ալկոհոլ օգտագործելուց հետո Նիլն ու Դինգլին մեկնել են ալկոհոլ գնելու, երբ Նիլը կորցրել էր մեքենայի կառավարումն և բախվել դիմացից եկող ավտոմեքենային՝ սպանելով իր ընկերոջը: Նիլին մեղադրել են չկանխամտածված սպանության և հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեջ: Նիլի արյան մեջ ալկոհոլի չափը կազմել է 0,17, ինչը գերազանցում է թույլատրելին: Նիլը 30 օր է անցկացրել բանտում և 2,6 մլն դոլարի փոխհատուցում վճարել:
6. Մարկ Ուոլբերգ (Mark Wahlberg)
![]()
Մինչ Մարկ Ուոլբերգը հայտնի դերասան դարձավ, նա հանցագործ էր: Երիտասարդ հասակում Ուոլբերգը ավելի քան 20 անգամ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ ռասայական միջադեպի համար, երբ նա քարեր էր նետում դպրոցի սևամորթ աշակերտների վրա: Երբ նա 16 տարեկան էր, փայտով ծեծել էր միջին տարիքի վիետնամցի մի վետերանի՝ նրան անգիտակից վիճակում թողնելով փողոցում: Նույն օրը նա հարձակվել է մեկ այլ վիետնամցու վրա և կուրացրել նրա մի աչքը: Մարկին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, բայց նա բանտում անցկացրել է 45 օր:
5. Ջեյ Զի (Jay-Z)
![]()
Մինչ Ջեյ Զին, որի իրական անունը Շոն Քորի Քարթեր է, դարձավ աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը, ինչպես նաև Բիյոնսե Նոուլզի ամուսինը, նա հանցագործ էր: Երբ ռեփերը 12 տարեկան էր, կրակել էր իր ավագ եղբոր՝ Էրիկի ուսին: Նրան մեղադրանք չի ներկայացվել:
4. Վանիլլա Այս (Vanilla Ice)
![]()
90-ական թվականներին ռեփ աստղ Վանիլլա Այսը երկու անգամ ձերբակալվել էր: Նա ձերբակալվել էր 2004-ին և ճանաչել էր մեղքը խուլիգանության համար, որից հետո դատապարտվել էր պայմանական կալանքի: Չորս տարի անց նրան մեղադրել են ընտանեկան բռնության համար:
3.Լեյն Հարիսոն (Lane Garrison)
![]()
Լեյն Հարիսոնը հայտնի է «Փախուստ» սերիալից, բայց նրա իրական կյանքն էլ նմանվեց արվեստի: 2006-ին Հարրիսոնն ընդունեց իր մեղքը կանխամտածված սպանության, ինչպես նաև դեռահասին ալկոհոլ առաջարկելու համար: 2007 թ. մայիսին նրան դատապարտել են 40 ամսվա կալանքի: Հարիսոնին ազատ են արձակել 2009-ին:
2. Քլոյի Քարդաշյան (Khloe Kardashian)
![]()
Նույնիսկ Քարդաշյանները իդեալական չեն: Քլոյի Քարդաշյանը ձերբակալվել էր 2007 թ. մարտի 4-ին հարբած ավտոմեքենա վարելու համար: Սակայն նա խախտել էր իր փորձնական ժամանակահատվածի կանոնները՝ չգրանցվելով հատուկ դասընթացներում և չմասնակցելով հասարակական աշխատանքների: Քարդաշյանին սպառնում էր 30 օրվա ազատազրկում, սակայն նա բանտում անցկացրել է 3 ժամ, քանի որ այն չափազանց լեցուն էր:
1. Օ.Ջեյ Սիմփսոն (O.J. Simpson)
![]()
Օ.Ջեյ Սիմփսոնը քիչ էր մնում բանտում հայտնվեր կրկնակի սպանության՝ նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոն Գոլդմանի սպանության համար: Նրան անմեղ են ճանաչել: 2008-ին Սիմփսոնին մեղադրել են զինված թալանի և մարդկանց առևանգման համար: Նա կարող է 33 տարի անցկացնել բանտում, բայց 2017-ին հնարավորություն կունենա բողոքարկել դատարանի վճիռն ու արտահերթ ազատ արձակվել: