Սեպտեմբերի 28-ի գիշերը մարդիկ ականատես կլինեն «արյունոտ» Լուսնի
ОбществоՍեպտեմբերի 28-ի գիշերը Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը հնարավորություն կունենա գիշերային երկնակամարում ականատես լինել բնության ամենահազվագյուտ երևույթներից մեկին` «արյունոտ» Լուսնին:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, այս երևույթը պայմանավորված է լիալուսնի ու Լուսնի խավարման երևույթների համընկմամբ: Բացի այդ, երկնային մարմնի վրա կընկնի Երկրի` կարմրավուն երանգ ունեցող ստվերը, ինչի արդյունքում Լուսինը կդառնա «արյունոտ»:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին անգամ մարդիկ այս երևույթին հետևելու հնարավորություն են ունեցել 1982թ., մինչդեռ հաջորդ անգամ «արյունոտ» Լուսինը կհայտնվի 2033թ.: