Դիարբեքիրի Բիսմիլ գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ОбществоԹուրքիայի Դիարբեքիրի Բիսմիլ գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակում փողոց դուրս գալու արգելք է դրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվականը:
Բիսմիլում ոստիկանության դեմ գործողություններ իրականացնելու շրջանակում PKK-ի գործողությունների հետևանքով զոհվել է 8-ամյա մի աղջիկ` Էլիֆ Շիմշեքը. քուրդ զինյալների նետած ռումբը ոստիկանական մեքենայի փոխարեն դիպչել է Շիմշեքների տանը: Հաղորդվում է, որ կա նաև 5 վիրավոր: