Խոշորացվող համայնքներում ստեղծվելու են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ
ОбществоՀՀ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում իրականացվող խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակներում ստեղծվելու են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: «Մենքարդեն ձեռք ենք բերել այդ գրասենյակների համար անհրաժեշտ տեխնիկան: Եթե մեկ ամիս հետո դուքայցելեք այդ համայնքները, ապա կտեսնեքարդեն պատրաստ են վերանորոգված շենքերը. այսուհետ զանազան տեղեկանքներ ստանալուհամար համայնքի բնակիչները ստիպված չենլինի երկար ճանապարհ անցնել»,-Արմենպրես-ի հետ զրույցում հայտնեց Տարածքայինկառավարման և արտակարգ իրավիճակներինախարարի առաջին տեղակալ ՎաչեՏերտերյանը` հավելելով, որ խոշորացվÕ �ղ պիլոտային համայնքները լինելու են մեկ ցանցային համակարգում, ինչը հասանելի է լինելու քաղաքացիների համար: «Եթե մենք այս տեմպերովներդնենք նոր տեխնոլոգիա ներ, ապա ոչ շատհեռու ապագայում խոշորացվող համայնքների բնակիչների համար արդեն տնից համացանցի միջոցով հասանելիկլինի այդ համակարգը, ինչը շատ կարևոր է»,-շեշտեց Տերտերյանը:
Նա նշեց, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խնդրանքով Եվրամիությունը երեք միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհ հատկացրեց յոթ-ութ ծրագրերի համար: «Այդ ծրագրերը իրականացվելու են բացառապես խոշորացվողպիլոտային փնջերում, որոնց հաղթողները կհայտարարվեն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Մրցույթին ներկայացվող ծրագրերը ներկայացվել են համայքների ղեկավարների < /b>մասնակցությամբ, այսինքն, եթե, օրինակ Դիլիջանի փնջիցներկայացվել է ծրագիր, ապա այն ներկայացվել է բացառապես համայնքի ղեկավարների կողմից հավանության արժանացնելուց հետո»,-ընդգծեց Տերտերյանը`շեշտելով, որ այդ ծրագրերը վերաբերում են համայնքներում առկա աղբահանության, ջրամատակարարման, ճանապարհների, մանկապարտեզների, կրթական և այլ խնդիրների լուծմանը:
Անդրադառնալով ՀՀ համայնքներում անցկացվող ծրագրերին`Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ չորս օր առաջ Եվրամիությունը հայտարարեց 11,7 միլիոն եվրո արժողությամբ (Հայաստանին հատկացվել էր 7 միլիոն ԱՄՆ դոլար, երեք միլիոն ԱՄՆ դոլար ավելացվեց տեխնիկական խորհրդատվություն համար, ևս 1,7 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ՀՀ կառավարությունը) խոշոր ծրագրի մասին: «Տարածքային զարգացմանփորձնական ծրագրերը իրականացվում են Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրներում. այդ ծրագրերի մրցույթինկարող են մասնակցել նաև ոչ խոշորացվող համայնքները: Բացի այդ`Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գրասենյակի, շվեյցարական գործակալության և մեր կառավարության համաֆինանսավորությամբ հատկացվածընդհանուր առմամբ 8,6 միլիոն ԱՄՆ դոլարով մենք բացառապես խոշորացվող համայնքների 14 փնջերում համատեղ ծրագիր ենք իրականացնում Տարածքային զարգացման հիմնադրամի (նախկինում` < /b>Հայաստանի սոցիալական ներդրումներիհիմնադրամ) հետ»,-հայտնեց նա`ընդգծելով, որ Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը շուտով կայցելի Դիլիջան, Թումանյան և Տաթև, որտեղ համայնքների ղեկավարության և համայնքի բնակչության հետ համատեղ քննարկումներից հետո, կընտրվեն հավանության արժանացած ծրագրերը: «Մեզ մոտ շատ է շահարկվում այն կարծիքը, թե հարևան գյուղերը չեն կարող միմյանց հետ աշխատել, սակայն դա թյուր կարծիք է: Համայնքների բնակիչները պետք է տÕ �ղյակլինեն այդ ծրագրերի բնույթի մասին, քանի որ այդ ծրագրերի իմաստը միայն նյութական արժեքների ստեղծումը չէ, այլևինստիտուցիոնալ հնարավորություն է ստեղծում մարդկանց հետ աշխատելու համար»,-հավելեց Տերտերյանը:
ՀՀ կառավարությունը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին հավանության արժանացրեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած Դիլիջանում, Թումանյանում և Տաթևում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալհամապատասխան օրինագծերի փաթեթի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովին և այնտեղ օրինական ուժ ստանալուց հետո, այդ խոշորացված համայնքներում կնշանակվեն նոր ընտրություններ: