Սեպտեմբերի 28-ին երկնքում հայտնվել Է «արյունոտ Լուսինը»
ОбществоՍեպտեմբերի 28-ին Լուսնի խավարումը համընկել Է այսպես կոչված գերլուսնի հետ, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Լուսինը Երկրի շուրջը պտտվում Է փոքր-ինչ ձգված Էլիպսային ուղեծրով եւ խավարման պահին կգտնվի պերիգեյում՝ Երկրին ամենամոտ կետում: Դրա հետեւանքով այն սովորականից զգալիորեն ավելի մեծ տեսք Է ունենում:
Լուսնի խավարումը, որի ընթացքում Լուսինը ձեռք Է բերել կարմրավուն երանգ, երեւում Էր Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Արեւմտյան Աֆրիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում:
NASA-ն հայտարարում Է, որ վերջին անգամ Լուսնի խավարումը գերլուսնի հետ համընկել Է 1982 թվականին: Հաջորդ անգամ դա տեղի կունենա 2033 թվականին:
Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան մասում, Եվրոպայի արեւելքում եւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի մնացած մասերում կարելի Էր տեսնել Լուսնի միայն մասնակի խավարումը:
Արեւմտյան Եվրոպայում խավարումն սկսվել Է ըստ Գրինվիչի կեսօրից շատ չանցած: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում այն երեւացել Է տեղական ժամանակով սեպտեմբերի 27-ի երեկոյան՛
Քանի որ Լուսինը գտնվել Է Երկրին ամենամոտ կետում, այն երեւացել Է 7 – 8 տոկոսով ավելի մեծ, քան սովորաբար: