Հռմի պապն ԱՄՆ վեցօրյա այցն ավարտել Է պատարագով, որին մեկ մլն մարդ Է մասնակցել
ОбществоՀռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգներ վեցօրյա այցն ավարտել Է Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) բաց երկնքի տակ բազմամարդ ժամերգությամբ, տեղեկացնում Է Արմենպրես-ը: Կազմակերպիչների տվյալներով՝ պատարագը, որի ընթացքում քահանայապետը կոչ Է արել միշտ բաց մնալ «սիրո հրաշքի համար», դիտելու Է եկել շուրջ մեկ միլիոն մարդ:
Առավոտյան քահանայապետը հանդիպել Է այն մարդկանց հետ, որոնք ավելի վաղ սեռական ոստնձգությունների են ենթարկվել հոգեւորականների կողմից եւ խոստացել Է, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն: Դրանից հետո նա այցելել Է Ֆիլադելֆիայի «Քերան-Ֆրոմհոլդ» խոշորագույն բանտի շուրջ 100 կալանավորների:
Քահանայապետը սեղմել Է բանտարկյալներից ոմանց ձեռքը եւ կոչ Է արել նրանց շտկելու անցյալի սխալները: