Մերկելը հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու օգտին
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP-ին:
«Մենք հանդես ենք գալիս այդ պատժամիջոցները սահմանելու օգտին, և ես հուսով եմ, որ շուտով համապատասխան որոշում կընդունվի»,-ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում:
Նա ընդունել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրությունը բարելավվել է, սակայն «բավարար պարզություն չկա» իրադրության նորմալացման ծրագրի դրույթների հետագա կատարման կապակցությամբ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: