Ու՞մ պատվերն է կատարում Գուրգեն Եղիազարյանը
БлогԶավեն Միլիտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծում եմ, ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՀԱԿ-ի և ՍԴՀԿ նախկին անդամ, չհաջողված բարգավաճական Գուրգեն Եղիազարյանին գիտեք բոլորդ, մասնավորապես իր բոցաշունչ ասուլիսներով ու հարցազրույցներով, որտեղ Եղիազարյանը միշտ փորձել է ներկայանալ որպես պետության մասին մտածող, պետության շահերը պաշտպանող ու հայրենասեր «քաղաքագետ»՝ իր «հեղինակավոր» կարծիքն արտահայտելով Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ: Այլ հարց է, թե իրականում որ երկրի «հայրենասերն» է Գուրգեն Եղիազարյանը, Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի Դաշնության:
Բանն այն է, որ դեռ 2013թ. Գուրգեն Եղիազարյանը ստացել էր ՌԴ քաղաքացիություն, իսկ ՌԴ անձնագրի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանատանը: Հետաքրքիր է, թե ՌԴ-ին մատուցած ո՞ր մի ծառայության դիմաց էր պաշտոնաթող «միլիցեն» արժանացել այդպիսի յուրահատուկ մոտեցման: Ի դեպ, քաղաքացիություն ստանալուց ամիսներ անց էլ ասուլիսներից մեկի ժամանակ Եղիազարյանը հայտարարել էր, թե իր որդիներին իբրև թե սպառնացել են, և այդ պատճառով նրանք պատրաստվում են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից:
Հետագայում Եղիազարյանն այդպես էլ հայ հասարակությանը պարզաբանումներ չներկայացրեց իր հանկարծակի «ռուսիֆիկացման» առնչությամբ, սակայն ինչ-որ բան այնուամենայնիվ հաջողվել է պարզել. Գուրգեն Եղիազարյանը ընդամենը մի քանի ամիս «ազնիվ աշխատելով» Ազգային Անվտանգության մարմիններում՝ անցել է թոշակի և մտել քաղաքական դաշտ: Հայրենասեր Եղիազարյանը 2013թ.-ից դառնալով ՌԴ քաղաքացի՝ ֆիկտիվ գրանցվում է ՌԴ-ում և այնտեղից ստանում է «արդար» զինվորական թոշակ: Հավանաբար հենց դրա դիմաց է նա ուղղորդվում և ստանալով ինչ-ինչ հանձնարարություններ՝ ՀՀ ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացների վերաբերյալ հիմար կարծիքներ է ներկայացնում:
Անկախ ամեն ինչից՝ տվյալ դեպքում ինձ հետաքրում էր, թե այսօր ու՞մ պատվերն է կատարում պորտաբույծ Գուրգեն Եղիազարյանը, ինչի պատասխանը, կարծում եմ, արդեն ստացանք: