Պայթյուն Է որոտացել Մալդիվյան Հանրապետության նախագահի մոտորանավակում
ОбществоՄալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինի մոտորանավակում պայթյուն Է որոտացել, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Reuters-ին:
ABC News-ի տեղեկատվության համաձայն՝ պետության ղեկավարի կինը՝ Ֆաթիմա Իբրահիմը, ինչպես նաեւ մի քանի պաշտոնյաներ, որոնք գտնվում Էին նավում, աննշան վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան, երբ Յամինը վերադառնում Էր Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից: Պետության ղեկավարն ուղեկիցների հետ միասին ինքնաթիռով ժամանել Էր Հուլուլե կղզում գտնվող միջազգային օդանավակայան, իսկ այնտեղից մոտորանավակով հասել Մալե: Պայթյունը որոտացել Է այն ժամանակ, երբ նավը հանգրվանել Է նավամատույցում:
Նախագահին ուղեկցող նախարարներից մեկը՝ Մուհամեդ Շարիֆը, հայտնել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել մեքենաների բաժանմունքում: Պատճառները պարզվում են:
Լրագրող Ահմեդ Համդունը, որը գտնվում Էր նավամատույցում, պատմել Է, որ ինքն ուժեղ պայթյուն Է լսել, երբ նավակը հենց նոր Էր կառանել: «Աջ դուռն ընկավ նավամատույցում, մոտորանավակից թանձր ծուխ բարձրացավ: Մարդիկ ճչում Էին»,- ասել Է նա:
Աբդուլա Յամինը նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել 2013 թվականի նոյեմբերին: