NASA-ն «լավագույն արյունոտ Լուսին» լուսանկարների մրցույթ Է հայտարարել
ОбществоՄիացյալ Նահանգների օդատիեզերական գործակալությունը լույս սեպտեմբերի 28-ի գիշերը «արյունոտ գերլուսնի» ընթացքում ստացված լավագույն լուսանկարների մրցույթ Է հայտարարել. որի հաղթողը տեղ կստանա NASA-ի կայքի գլխավոր Էջում, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով գործակալության մամուլի ծառայությանը:
«Արյունոտ Լուսնի» սեփական լուսանկարը կարելի Է ներբեռնել ՝ մտնելով Facebook սոցիալական ցանցի NASA-ի Էջ, իսկ տեսնել ու քվեարկել արդեն ներբեռնված լուսանկարների օգտին՝ դրա համար հատուկ ստեղծված կայքում: Յուրաքանչյուր օգտատեր, մրցույթի կանոններին համապատասխան, կարող Է քվեարկել եւ լուսանկար ներբեռնել միայն մեկ անգամ:
Սեպտեմբերի 28-ին Լուսնի խավարումը համընկել Է այսպես կոչված գերլուսնի հետ: Լուսինը Երկրի շուրջը պտտվում Է փոքր-ինչ ձգված Էլիպսային ուղեծրով եւ խավարման պահին գտնվել Է պերիգեյում՝ Երկրին ամենամոտ կետում: Դրա հետեւանքով այն սովորականից զգալիորեն ավելի մեծ տեսք Է ունեցել:
Լուսնի խավարումը, որի ընթացքում Լուսինը ձեռք Է բերել կարմրավուն երանգ, երեւում Էր Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Արեւմտյան Աֆրիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում:
NASA-ն հայտարարում Է, որ վերջին անգամ Լուսնի խավարումը գերլուսնի հետ համընկել Է 1982 թվականին: Հաջորդ անգամ դա տեղի կունենա 2033 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: