Լուկաշենկոն երկու միլիոն դոլար Է տրամադրել Դեպարդիեի մասնակցությամբ ֆիլմի համար
ОбществоԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2 միլիոն դոլար Է տրամադրել Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ «Նորմանդիա - Նեման» ֆիլմի արտադրության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, սեպտեմբերի 28-ին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով «Գոսֆիլմոֆոնդի» գլխավոր տնօրեն Նիկ ոլայ Բորոդաչեւին, որը ծրագրում ներկայացնում Է ռուսական կողմը:
Ավելի վաղ հաղորդվել Էր Բելառուս Դեպարդիեի այցի մասին, որի ընթացքում նա հանդիպել Է Լուկաշենկոյի հետ: Նաեւ դերասանն ուղեւորության ժամանակ քննարկել Է «Նորմանդիա - Նեման» լեգենդար ավիագնդի մասին ֆիլմի ստեղծման ծրագիրը, որի վրա կաշխատեն, ինչպես սպասվում Է, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Բելառուսը:
Թերթի տվյալներով՝ Դեպարդիեին բաժին կհասնի երկրորդ պլանի, այլ ոչ թե գլխավոր դեր, ինչպես ավելի վաղ նշել են զանգվածային լրատվամիջոցները: Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացի դրերասանը կխաղա մեխանիկի կամ նման գործող անձի դեր, նշված Է նյութում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: