Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի տեղափոխել են հիվանդասենյակ
ОбществоՀակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված Արման Ստեփանյանը և Արկադի Մուրադյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության` բավարարին մոտ: Այս մասին «Արմենպրես»-ի ն տեղեկացրին ՀՀ պաշտպանությաննախարարության կենտրոնական զինվորականհոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Զինծառայողներ Խաչատուր Պապիկյանի և այսօր վիրահատության ենթարկված Սաֆար Սաֆարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Վանիկ Մարտիրոսյանինը` ծանր. նրանք դեռևս գտնվում են հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնեց նա:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանսեպտեմբերի 26-ին այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքականարտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-իհյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը,որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ ՆորայրՄիքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), ՀարութՄաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: