Մովսիսյանի և Զե Լուիշի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ կլինեն սեպտեմբերի 29-ին
СпортՄոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվողներ Յուրա Մովսիսյանի ու Զե Լուիշի առողջական վիճակի հետ կապված տեղեկություններ կստացվեն սեպտեմբերի 29-ին
Այդ մասին հայտնի է դարձել Championat.com-ին:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել ՌԴ պրեմիեր լիգայի 8-րդ տուրում` «Ռոստով»-ի հետ խաղում: Այսօր տեղեկություն էր տարածվել, որ մոսկովյան թիմի մյուս հիմնական հարձակվողը` Զե Լուիշը շարքից դուրս է մնացել մեկ ամսով: Հարձակվողը վնասվածք է ստացել 10-րդ տուրում կայացած «Զենիթ»-ի հետ խաղում, որն ավարտվել էր ոչ ոքի` 2:2 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել էր հեձնց Զե Լուիշը: