Երևանում քննարկվել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ուղիները
ОбществоՀիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը ու հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը»` ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) համագործակցությամբ տեղի է ունեցել միջգե րատեսչական աշխատաժողով` նվիրված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ողջունելով մասնակիցներին` ընդգծել է միջգերատեսչական համագործակցության կարևորությունը, առաջարկել է շարունակական դարձնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները և սերտորեն համագործակցել Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ազգային ծրագրի իրականցման գործընթացում:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են զեկույցներ ԱՀԿ Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ռազմավարական ծրագրի, ՀՄԿ դեմ պայքարի ռազմավարության ներդրման գործում Միավորված Թագավորության փորձի, այլ թեմաներով: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հայաստանում ՀՄԿ դեմ պայքարի ռազմավարության իրականացման քայլերին:
Աշխատաժողովին մասնակցում էին ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի Հակամանրէային դեղերի դեմ պայքարի (ՀՄԿ) ծրագրի ղեկավար Դանիլո Լո Ֆո Վոնգը, ԱՀԿ-ի փորձագետներ Նիենկե վան դե Սանդեն և Էլիզաբեթ Ստոկըլ, ԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ՀՄԿ ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: