«Սրբալույս Մյուռոն» ցուցանահանդես-վաճառքի հասույթը կուղղվի սիրիահայերին
ОбществоՄյուռոնօրհնեքի միջոցառումների շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց «Սրբալույս Մյուռոն» կերպարվեստի ցուցահանդեսը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանը, նախատեսված է ցուցադրված աշխատանքների վաճառք, որի ողջ հասույթը կուղղվի սիրիահայության խնդիրների լուծմանը:
«Ցուցահանդես-վաճառքը կրում է հոգևոր թեմատիկա և նպատակ ունի օգնել մեր սիրիահայ եղբայրներին: Ցուցահանդեսին մասնակցում են 29 գեղանկարիչներ և քանդակագործներ»,-ասաց հոգևորականը` նշելով, որ ներկայացված են հայ ժամանակակից արվեստի ստեղծագործությունները: Ի դեպ` Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանի երեք գեղանկարները ևս ցուցահանդես-վաճառքի մաս են կազմում:
Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին կատարեց Մյուռոնօրհնեքի արարողություն, որն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Մյուռոնօրհնեքի արարողությունների շրջանակում սեպտեմբերի 28-ին բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը, ինչպես նաև օծվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարերը: