Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


18 ֆիլմեր` իսկական կինոն գնահատողների համար

Blog.1in.am-ը գրում է.

Մի քանի տարի առաջ Մարտին Սկորսեզեն եվրոպական ու ասիական ֆիլմերի ցանկ կազմեց, որոնք, նրա կարծիքով, պետք է նայեն բոլոր սկսնակ ռեժիսորները։ Դրա առիթը եղավ Սկորսեզեյի հանդիպումն իր ուսանող Քոլին Լևիի հետ, ում 5 րոպեանոց ֆիլմը տպավորել էր ռեժիսորին։ Նրանց խոսակցությունից որոշ ժամանակ անց Սկորսեզեն Լևիին գրքերի, DVD սկավառակների հավաքածու և ֆիլմերի այս ցանկն ուղարկեց, որոնք միտված էին նրան օգնել կինեմատոգրաֆիայի ուսումնասիրության հարցում։

Ահա այդ ցանկից 18 ֆիլմ։

① Մետրոպոլիս

(Metropolis)

Մետրոպոլիս անունով ապագային քաղաքը, որը կառավարում է Յոհան Ֆենդերսոն անունով մագնատը, բաժանված է երկու մասի. գետնի տակ ապրում ու աշխատում է աշխատավոր դասը, իսկ վերևում գտնվում են հարուստներն իրենց գրասենյակներով ու ամեն տեսակ զվարճանքներով։ Մի անգամ կառավարչի բարեսիրտ որդին ցած իջավ մեքենաների սահման ու տեսավ սարսափելին։ Դրանից ի վեր նա այլևս չկարողացավ ապրել առաջվա նման և պայքար սկսեց չարի դեմ։

② Նոսֆերատու, սարսափի սիմֆոնիա

(Nosferatu, eine Symphonie des Grauens)

Երիտասարդ քարտուղար Հուտերը, ով պատրաստվում էր օգնել գրաֆ Օրլոկին, ով նաև հայտնի էր որպես Նոսֆերատ, մտնել հսկայական քաղաք, հայտնաբերում է, որ վերջինս վամպիր է։ Դրանից հետո Հուտերի կյանքը կարողանում է փրկել միայն նրա սիրելի կինը՝ Էլենը, ով առաջինն է բացահայտում գրաֆի չար էությունը։

③ Նապոլեոն

(Napoléon vu par Abel Gance)

Այս ֆիլմը Նապոլեոնի կենսագրության չորս ժամերն են, որոնք դարձել են համր կինոյի պատմական բլոքբաստեր՝ հագեցած ազդեցիկ գործողություններով, ճակատամարտերով, տպավորիչ հատուկ էֆեկտներով տեսարաններով ու դերասանական փայլուն խաղով, որից բառացիորեն շունչդ կտրվում է։

④ Մեծ պատրանք

(La grande illusion)

Առաջին աշխարհամարտ։ Արևմտյան ֆրոնտում ֆրանսիացիների հաղթանակից հետո ֆրանսիացի օդաչուներ Մորեշալին ու Բոլդեին, ովքեր ավելի վաղ հայտնվել էին ռազմագերիների ճամբարում, տեղափոխեցին մեկ այլ բանտ, որտեղի բանտապանը ֆոն Ռաուֆֆենշտայնն էր՝ գերմանացի օդաչու, ում պատճառով նրանք գերեվարվել էին ինքնաթիռի վթարի արդյունքում։

⑤ Դրախտի զավակները

(Les enfants du paradis)

«Դրախտի զավակներն» աղքատ մարդիկ են, ովքեր զբաղեցնում են Բուլվար Դյու Տեմլի թատրոնների սրահները, և ովքեր ամենաերախտապարտ ու անկեղծ հանդիսատեսն են հանդիսանում։ Նրանք դառնում են «թատրոնի մայր» հանդիսացող Բատիստայի և նրա պաշտելի Գարանսի անպատասխան սիրո վկաները։

⑥ Հռոմ, բաց քաղաք 

(Roma città aperta)

Այս ֆիլմում ցուցադրվում է Հռոմը պաշարման վերջին ամիսներին։ Պատերազմի վերջը մոտ է, սակայն գերմանական նահանջող բանակը դեռ պաշտպանում է մնացած ամրոցներն ու ծայրահեղ դաժան հաշվեհարդար տեսնում յուրաքանչյուր ապստամբի հետ։ Սակայն քաղաքում արդեն դիմադրության մի ամբողջ ջոկատ է կազմավորվել…

⑦ Հողը դողում է

(La terra trema)

40-ականներին Սիցիլիայի ափամերձ շրջանում բնակչությունը հազիվ էր կարողանում գոյատևել ձկան գնի պատճառով։ Այս ամենից հոգնելով՝ ձկնորսական ընտանիքներից մեկը որոշում է սեփական բիզնեսը հիմնել, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվում, և թվում է, թե նրանց դեմ հենց ինքը՝ ճակատագիրն է դուրս եկել։

 ⑧ Ումբերտո Դ.

(Umberto D.)

Թոշակի գնալուց հետո Ուկբերտո անունով ծերուկն առանց գոյատևելու համար անհրաժեշտ միջոցների է մնում, նրան վռնդում են բնակարանից։ Ումբերտոյին ոչինչ չի մնում, բացի համակերպվելուց ու առանց տանիքի ու սննդի մահանալուց։ Սակայն աշխարհն առանց բարի մարդկանց չէ, և պարզվում է, նրա նկատմամբ անտարբեր չեն բնակարանի նախկին տիրուհու երիտասարդ հղի աղախնն ու նրա շնիկը։

⑨ Մի պատմություն Տոկիոյից

(Tôkyô monogatari)

Չափազանց տխուր ու իրական պատմություն փոխհարաբերությունների մասին, որոնք ընդհատվում են զավակների ու ծնողների միջև, եթե դրան անհրաժեշտ ժամանակը չտրամադրես։ Ծեր ամուսնական զույգը երկրի հեռավոր շրջաններից տեղափոխվում է Տոկիո՝ իրենց երեխաներին այցելության, սակայն վերջիններս կրկին ժամանակ չունեն նրանց համար։ Սակայն շուտով նրանք իրենց արհամարհանքի համար զղջալու պատճառ կունենան։

⑩ Յոթ սամուրայներ

(Shichinin no samurai)

Ճապոնիայում քաղաքացիական պատերազմ է բռնկվում. ոսկե ժամանակ ավազակների ու կողոպտիչների համար՝ իրենց չարակամ նպատակներին հասնելու համար։ Նրանց գործողություններից հուսահատության մեջ հայտնվելով՝ աղքատ գյուղացիները որոշում են յոթ սամուրայներ վարձել իրենց պաշտպանության համար, սակայն սամուրայները ոչ միայն պաշտպանում են, այլև միանում բնակիչներին միասնական պայքարում։

⑪ Կառավարիչ Սանսյո

(Sanshô dayû)

Ֆիլմի գործողությունները զարգանում են միջնադարյան Ճապոնիայում։ Մեզ պատմվում է մի կնոջ  ու նրա երկու զավակների մասին պատմությունը, ովքերը հայտնվել են ստրկավաճառնեերի ձեռքում։

⑫ Դրախտ և դժոխք

(Tengoku to jigoku)

Հաջողակ բիզնեսմենի վարորդի որդուն սխալմամբ առևանգում են՝ նրան շփոթելով մեծահարուստի որդու հետ։ Ինչևէ, նրանք շարունակում են փրկագին պահանջել, և մեծահարուստն ընտրության առաջ է կանգնում՝ վճարե՞լ արդյոք օտար տղայի համար պահանջվող փրկագինը, թե՞ ոչ։

⑬ Չորս հարյուր հարված

(Les quatre cents coups)

12-ամյա «բարդ» դեռահաս Անտուան Դուանելին ոչ ոք չի հասկանում։ Նրա մայրը տղայի խնդիրների մեջ խորանալու ոչ մի ցանկություն չունի, խորթ հայրը չափազանց թույլ բնավորություն ունի՝ նրա դաստիարակությամբ զբաղվելու համար, իսկ դպրոցում տղային միայն պատժում են։ Նա իր ընկերոջ հետ դադարում է դպրոց հաճախել և փախչում է տանից։ Իհարկե, սա ծուռ ճանապարհի միայն սկիզբն է։

⑭ Վերջին շնչին

(À bout de souffle)

Վիրտուոզ և խարդախ Միշել Պուակարը գումար է վաստակում թանկարժեք մեքենաների գողությունների միջոցով։ Նա երիտասարդ է, ամբարտավան և ապրում է այնպես, ինչպես ցանկանում է՝ առանց որևէ մեկից կախված լինելու։ Սակայն մի անգամ հարցաքննությունից խուսափելու համար նա ոստիկանի է սպանում, և այդ պահից նրա ողջ կյանքը գլխի վայր է շրջվում։

⑮ Ֆոտոմեծացում

(Blowup)

Մի անգամ քաղաքային զբոսայգում աշխատելիս տաղանդավոր երիտասարդ լուսանկարիչը պատահաբար լուսանկարում  է իրեն հետաքրքրած տարօրիանկ զույգին։ Նա նկատում է, որ ռոմանտիկ պրիզմայի տակ ինչ-որ բան է արտահայտվում, որը նման է հանցագործության, մեծացրած կադրով նա այնպիսի բան է նկատում, որը նկատելի չէ անզեն աչքով. թե՞ սա պարզապես թվում է։

⑯ Մահապատիժ կախաղանի միջոցով

(Kôshikei)

Կորեացի ուսանող Ռի Չին Ուն մեղադրվում է երկու աղջիկների բռնաբարության ու սպանության մեջ։ Բանտում իր դատավճռին սպասելով՝ նա նամակագրական կապ է պաշտպանում մի լրագրողուհու հետ, ով նրա ճակատագրում կարևոր մասնակցություն է ունեցել։

⑰ Մարիա Բրաունի ամուսնությունը

(Die Ehe der Maria Braun)

Ամուսնուն արևմտյան ֆրոնտ ճանապարհելուց հետո Մարիա Բրաուն անունով գեղեցիկ երիտասարդ աղջիկը որոշում է սկսել հարստությանը տանող իր ճանապարհը՝ բոլոր հնարավոր միջոցներին դիմելով։ Արդյո՞ք նրան կհաջողվի դա, թե՞ ինչ-որ բան կխանգարի նրան։

⑱ Ամերիկացի ընկերը

(Der amerikanische Freund)

Թոմ Ռեպլին խաբեությամբ համոզում է շրջանակներ պատրաստող համբուրգցի Ջոնաթան Ցիմերմանին, որ լեյկեմիայի պատճառով նա շուտով կմահանա, ու առաջարկում է նրան մարդասպան դառնալ՝ նրա ընտանիքի մեծ գումար խոստանալով։ Հետազոտության կեղծ արդյունքներին հավատալով՝ Ջոնաթանը համաձայնվում է ու «խաղաքարտ» դառնում Ռելիի մեծ խաղում։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении