Լագարդն ակնարկել Է ԱՄՀ-ի կողմից համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների վատացումը
ЭкономикаԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաշխարհային տնտեսության աճի նախորդ կանխատեսումները՝ 2015 թվականին 3,3 տոկոս, իսկ 2016-ին՝ 3,8 տոկոս, այլեւս իրատեսական չի համարում, սակայն աճի տեմպերը կգերազանցեն 3 տոկոսը:
Այդ մասին կազմակերպության կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել Է Les Echos-ին տված հարցազրույցում:
Այսպիսով, ԱՄՀ-ի ղեկավարը համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների հնարավոր վատացման ազդանշան Է տվել՝ կապված զարգացող երկրներում տնտեսության արգելակման եւ ֆինանսական շուկաների տենդային իրադրության հետ: «Մենք գտնվում ենք վերականգնման գործընթացում, որի տեմպերը դանդաղում են»,- ասել Է նա:
Լագարդի խոսքով՝ դիտվում Է զարգացող եւ զարգացած երկրների դերերի փոխարինում. առաջին խմբում, որն ավելի վաղ համաշխարհային աճի լոկոմոտիվն Էր, վերելքը թուլանում Է, իսկ երկրորդում, ընդհակառակը, ուժեղանում Է, հաղորդվել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: