NASA-ն ապացուցել Է Մարսի վրա հոսող գետերի առկայությունը
ОбществоNASA-ն հայտարարել Է Մարսի գլխավոր գաղտնիքի բացահայտման մասին. մոլորակի վրա հայտնաբերվել են գետեր՝ հեղուկ աղաջրի՝ սեզոնայնորեն հայտվնող հոսքեր: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այս մասին գործակալությունը հաղորդել Է սեպտեմբերի 28-ին հատուկ դրա համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվեÕ ¬ Է NASA Television-ով եւ գործակալության կայքում, իսկ դրա հիմնական արդյունքները հրապարակվել են Nature Geoscience-ում:
Մամուլի ասուլիսի եւ հրապարակման գլխավոր եզրակացությունն այս Է՝ ներկայում Մարսի վրա գոյություն ունեն հեղուկ աղաջրի հոսքեր: Այդ գոյացություններն ի հայտ են գալիս տարվա տաք ժամանակ եւ անհետանում են ցուրտ ժամանակ: Մոլորակագետներն այս եզրակացությանը հանգել են՝ վերլուծելով այն բարձրորակ լուսանկարները, որոնք ստացվել են Mars Reconnaissance Orbiter (MRO) մարսյան ուղեծրային ապարատի High Resolution Imaging Science Experiment (HiRISE) գիտական գործիքի միջոցով: