Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը կբացվի մշակութային կենտրոն
ОбществоՀայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատանը մինչև տարեվերջ կբացվի մշակութային կենտրոն: Արմենպրես-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Նպատակ ունենք դեսպանատանը բացել մշակութային կենտրոն: Մենք տարածք ունենք, որը չի օգտագործվում, նորոգել ենք այն: Կներկայացնենք արգենտինական ֆիլմեր, երաժիշտներ կբերենք, տանգոյի դասեր կկազմակերպենք: Շատ հետաքրքիր կլինի: Մենք գիտենք, որ հայ հասարակությունը հավանում է մեր երաժշտությունը, գինին, սնունդը: Հուսով եմ, որ հաջողություն կունենանք»,-տեղեկացրեց դեսպանը:
Հայաստանի Հանրապետության եւ ԱրգենտինայիՀանրապետության միջեւ դիվանագիտականհարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին:1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է ՀայաստանիՀանրապետության դեսպանությունը: Արգենտինան ՀայոցՑեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007թ.: