Թայվանում մոլեգնող թայֆունն առանց լույսի է թողել 2 մլն տուն
ОбществоԹայվանը պատուհասած թայֆունի հետեւանքով էլեկտրականությունն անջատվել է մոտավորապես 2 մլն տներում, տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում անելով BBC-ին:
Անբարենպաստ եղանակի պատճառով խախտվել է նաեւ երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը եւ դադարեցվել են թռիչքները:
Առայժմ հաստատված է առնվազն երկու մարդու զոհվելը, կան անհայտ կորածներ, վիրավորվել են հարյուրավոր բնակիչներ: Շատ դպրոցներ եւ գրասենյակներ փակ են:
Ներկայում թայֆունը շարժվում է Չինաստանի ուղղությամբ: Հաղորդվում է, որ քամու արագությունը հասնում էր վայրկյանում 63 մետրի: