Ադրբեջան ավտոմեքենաների ներկրումը երկու անգամ կրճատվել է
ОбществоՆավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ծագած ճգնաժամի պատճառով Ադրբեջան ավտոմեքենաների ներկրման ծավալը երկու անկամ կրճատվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, APA-Economics -ին հայտնել են Ադրբեջանի մաքսային ծառայությունից:
Նշվում է, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջան ներկրվել է 21 147 հատ ավտոմեքենա, ինչն անցյալ տարվա նույն ժանանակահատվածի համեմատ, 22 129 ավտոմեքենայով կամ 2,05 անգամ փոքր է:
Դրանցից 686-ը վարորդի հետ միասին 10 եւ ավելի ուղեւոր փոխադրելու, 18 821-ը մարդատար` ուղեւորներ փոխադրելու, 1 437-ը բեռնատար եւ 203-ը հատուկ նշանակության ավտոմեքենաներ են: