Ադրբեջանում կենսաթոշակային տարիքի ավելացումը տնտեսական ճգնաժամի հետեւանք է. տնտեսագետ
ЭкономикаԱդրբեջանում կենսաթոշակային տարիքը 63-ից 65 դարձնելու վերաբերյալ Պետական սոցիալական պաշտպանության հիմնադրամի նախագահ Էլման Մեհդիեւի կողմից արված հայտարարության հետ կապված տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն պարզաբանել է, որ դա կապված է նավթի համաշխարհային գնանկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, թեմայի հետ կապվածqafqazinfo.az կայքի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետն ասել է. «Իմ կարծիքով` կենսաթոշակային տարիքը եկող տարվանից կարող է բարձրացվել 65-ի: Դրա գլխավոր պատճառը կենսաթոշակային հիմնադրամի ֆինանսական դրության վատացումն է»:
Նրա խոսքով` ներկայում Ադրբեջանում 1,3 մլն թոշակառուների 61 տոկոսը կենսաթոշակի անցած քաղաքացիներ են: Եկող տարվա բյուջեում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված գումարի 60 տոկոսը պետք է ապահովի պետբյուջեն, իսկ մնացած մասը` մասնավոր հատվածը: Քանի որ մասնավոր հատվածից պետբյուջե հատկացումները տնտեսության անկման պատճաով գնալով կրճատվում են, ուրեմն, կառավարությունը հարկադրված մեծացնելու է կենսաթոշակային տարիքը, որպեսզի կարողանա թոշակ վճարել:
«Մյուս խնդիրն էլ այն է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով զանգվածային կրճատումների հետ կապված աշխատավարձերի հիմնադրամի կրճատվելն է: Ադրբեջանում մեկ թոշակառու պահելու համար պետք է երեք մարդ աշխատեն, իսկ այստեղ այդ ցուցանիշը երկու անգամից էլ ցածր է: Այդ պատճառով էլ եկող տարի կենսաթոշակային տարիքը 65 տարի դարձնելն անխուսափելի է», -ասել է Գուբադօղլուն:
Ըստ ադրբեջանցի տնտեսագետի` Ադրբեջանում կենսաթոշակային տարիքը կսահմանվի 65, իսկ միջին ապրելու տարիքը 67 տարի է:
ՄԱԿ-ի մարդկային զարգացման վերաբերյալ տարեկան զեկույցում մարդու ապրելու միջին տարիքի (67 տարի) առումով 187 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 125-րդ տեղը: Ադրբեջանի պետվիճկոմի տվյալներով` Ադրբեջանում մարդու ապրելու միջին տարիքը 73,8 տարի է. տղամարդկանց միջին տարիքային սահմանը կազմում է 71,2, կանանցը` 76,5 տարի: