Վրաստանից Թուրքիա արտահանումը նվազել Է 16 տոկոսով
Общество2015 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 16 տոկոսով կամ 25 մլն դոլարով եւ կազմել ավելի քան 133,1 մլն դոլար, ինչը կազմում Է Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 9,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Black Sea Press-ին հայտնել են Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունում՝ «Սաքստատ»-ում:
Հաշվետու ժամանակաշրջանում նաեւ գրանցվել Է Թուրքիայից Վրաստան ներմուծման ծավալների նվազում: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին 2014 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիայից Վրաստան ներմուծման ծավալը նվազել Է 22,5 տոկոսով կամ 248,2 մլն դոլարով եւ կազմել 855 մլն դոլար, ինչը կազմում Է Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 17,3 տոկոսը:
Այս տարվա հունվար-օգոստոսին Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերը եղել Է Թուրքիան: Այս երկրի հետ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը նշված ժամանակաշրջանում կազմել Է 988 մլն դոլար, ինչը 22 տոկոսով պակաս Է, քան անցյալ տարվա հունվար-օգոստոսին: Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը կազմել Է Վրաստանի արտաքին առեւտրի ընդհանուր շրջանառության 15,4 տոկոսը: