Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է
ОбществоՎերջին տասնամյակում ակնհայտ նկատելի է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ռազմավարական դերն ու նշանակությունը մեր երկրում: Դրա մասին են վկայում ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված միջոցառումների, ցուցահանդեսների, ֆորումների և ոլորտին աջակցող կազմակերպությունների թվի աճը: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ 11-րդ ամենամյա «Դիջիթեք» ցուցահանդեսի նախօրեին Արմենպրես-ը զրուցել է միջոցառման գործընկեր «Ֆորում» բիզնես կենտրոնի ղեկավար պարոն Իսահակ Զաքարյանի հետ` ՏՏ ոլորտի հետ իրենց համագործակցության և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունների մասին.
«Մենք մեր գործունեության առաջին իսկ օրվանից սկսած` համագործակցում ենք ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ և մինչ օրս աշխատում ենք նրանցից շատերի հետ: Մեր համալիր ծառայություններն ուղղել ենք մասնագիտական մեկ ոլորտի: Ընտրել ենք ՏՏ ոլորտը, քանի որ այսօր մեր բիզնես կենտրոնը համապատասխանում է այս ուղղությունը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրվող պահանջներին: Մեր կողմից իրականացված շուկայի վերլուծության արդյունքում փորձել ենք հասկանալ և գնահատել ոլորտը ներկայացնող կազմակերպությունների պահանջներն ու սպա սումները: Արդյունքում, մենք սկսեցինք մեր գործունեության ստանդարտներն ուղղել մեր գործընկերների կողմից առաջադրվող պահանջների բավարարմանը: Այսօր կենտրոնի գործընկերների շարքում են այնպիսի հանրաճանաչ կազմակերպություններ, ինչպիսիք են VMware, Lion Sharp, BigBrain, Systrotech, NMX Global Software, Pharm Trust, կազմակերպությունները: Այդպիսով, դառնալով մասնագիտացված բիզնես կենտրոն՝ մենք նպատակ ունենք մեկ հարկի տակ համախմբել ՏՏ հանրույթին»,-նշեց Իսահակ Զաքարյանը:
«Ֆորում» բիզնես կենտրոնը գործարարներին և կազմակերպություններին առաջարկում է ընդհանուր 75-1100 քմ մակերեսով հարմարավետ գրասենյակային տարածքներ` վարձակալության հիմունքներով: Գտնվելով քաղաքի անաղմուկ գոտում, բիզնես կենտրոնի կապը քաղաքի կենտրոնի հետ ապահովված է հարակից երկու հիմնական ավտոմայրուղիներով` Կոմիտասի և Ազատության պողոտաներով: Վեց հարկանի բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3808.8 քմ: Յուրաքանչյուր հարկն ունի 621քմ տարածք:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է և երկրի տնտեսական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ ՏՏ ոլորտի հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն մեր կողմից մատուցվող ծառայություններով: «Ֆորում» բիզնես կենտրոնն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանդիսանում է «Դիջիթեք Բիզնես Ֆորում 2015»-ի և «Դիջիթեք Էքսպո 2015» տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսի գործընկերը: Մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել և լինել այս եզակի նախաձեռնության կողքին, որը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները: 2015թ. հոկտեմբերի 2-4-ը «Դիջիթեք Էքսպո» միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին մենք ոչ միայն գործընկերոջ, այլ նաև մասնակցի կարգավիճակով ենք ներկայանում»- նշեց «Ֆորում» բիզնես կենտրոնի ղեկավարը:
Բիզնես կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով` ինտերնետ կապով, արդյունավետ կլիմատ-կոնտրոլ համակարգով, անխափան էլեկտրամատակարարմամբ, անվտանգության ժամանակակից համակարգով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կենտրոնում նաև առկա է հարմարավետ ավտոկայանատեղի, և գործում է շուրջօրյա սպասարկում: «Ֆորում» բիզնես կենտրոնում հանգիստ աշխատանքի երաշխիքն է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով և մուտքի անցագրային հսկողությամբ մասնագիտացված անվտանգության ծառայությունը:
«Ֆորում» բիզնես կենտրոնը ՏՏ ոլորտի գործարար համայնքին առաջարկում է նաև թեմատիկ միջոցառումների կազմակերպման համար հարմարավետ սրահներ: