Հայկական լավագույն գինիները ներկայացվել են Շվեյցարիայում անցկացվող ամենամյա փառատոնին
ОбществоՀայաստանն իբրև պատվավոր հյուր սեպտեմբերի 27-ին մասնակցել է Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում 1996 թվականից ի վեր կազմակերպվող «Աշխարհի գինիներ» խորագրով ամենամյա փառատոնին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Հայաստանից Շվեյցարիա բերված հայկական խաղ ողի չորս տեսակների որթատունկերը հանդիսավոր արարողությամբ տնկվել են Ֆեշիի 11-րդ դարի եկեղեցու հարևանությամբ գտնվող «Աշխարհի գինիներ» անունը կրող տնկիների այգում` Ֆրանսիայի, Իտալիայի, Արգենտինայի, Իսպանիայի և այլ երկրների տնկիների կողքին:
Պաշտոնական արարողությանը բացման խոսքով են հանդես եկել Ֆեշիի համայնքային խորհրդի ղեկավարը, փառատոնի նախագահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը: «Խորհրդանշական է, որ ինչպես Աստվածաշնչյան ավանդության, ըստ որի, Նոյն Արարատի ստորոտում՝ Հայաստանում, տնկեց խաղողի առաջին որթատունկը, այնպես էլ հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ խաղողագործության և գինեգործության վեցհազարամյա բնօրրան համարվող Հայաստանից բերված որթատունկերը նորից հանգրվանում են շվեյցարական հյուրընկալ հողում՝ խաղաղություն, համերաշխություն, բ ազմազանություն խորհրդանշող այս այգում»,-իր խոսքում նշել է Հասմիկ Տոլմաջյանը:
Ֆեշիցիներին և Շվեյցարիայի տարբեր վայրերից ժամանած փառատոնի հյուրերին հայ երգարվեստն ու պարարվեստը ներկայացրել են շվեյցարահայ համայնքի «Արաքս» երգչախումբն ու «Սանահին» պարախումբը:
Փառատոնի ընթացքում կազմակերպվել է Գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված հայկական շուրջ տասնյակ լավագույն գինիների ցուցադրություն և համտեսում, մատուցվել են հայկական ուտեստներ: