Նոր Զելանդիան խոշորագույն ծովային արգելոց Է ստեղծում
ОбществоՆոր Զելանդիան հայտարարել Է աշխարհում խոշորագույն ծովային արգելոցներից մեկի ստեղծման ծրագրերի մասին՝ մի շարք ծովային կենդանիների բուծման եւ թվաքանակի պահպանման համար:
«Քերմադեկի սրբավայր» արգելոցը՝ 620 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով, այսինքն՝ Ֆրանսիայի տարածքի չափ, ապաստան կդառնա դելֆինների, կրիաների եւ կետերի անհետացող տեսակների համար:
Այդ տարածքում արգելված կլինեն ամեն տեսակ ձկնորսություններն ու տեղանքի խորջրյա հետախուզությունները:
Հավելենք, որ Քերմադեկի կղզե աղեղը գտնվում Է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Նոր Զելանդիայի եւ Տոնգա պետության միջեւ: