Չինաստանում պատժել են 249 ծույլ պաշտոնյաների
ОбществоՉինաստանում ծուլության եւ դանդաղկոտության համար պատժել են երկուսուկես հարյուր պաշտոնյաների, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Պատճառը բազմաթիվ ուշացումներն են զարգացման նախագծերին հավանություն տալու եւ դրանց համար փող հատկացնելու հարցում:
Նահանգների պաշտոնյաներից շատերը, վախենալով կաշառակերության դեմ պայքարում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից ծավալված արշավից, մեկուկես տարվա ընթացքում պարզապես չեն համարձակվել հաստատել խոշոր նախագծերը, որպեսզի չկասկածվեն կոռուպցիայի մեջ:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ընդհանուր առմամբ 24 նահանգներում եւ քաղաքներում իշխանության 249 ներկայացուցիչներ կամ պաշտոնից հեռացվել են, կամ իջեցվել Է նրանց պաշտոնը, կամ Էլ նախազգուշացում են ստացել: Հաշիվներում կուտակված 296 մլրդ յուանի (46,5 մլրդ դոլար) չափով գումարը շտապ կարգով ներդրվել Է զարգացման նախագծերում եւ սոցիալական ծրագրերում:
Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարը երկրի ներկայիս ղեկավարության գերակայություններից մեկն Է: