Blog.1in.am-ը գրում է.
Օրերս ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 11 ֆունտանոց ալիգատորը ցանկացել էր տներից մեկի տիրոջը անակնկալ մատուցել և «թաքնվել» էր դռան դիմաց։ Սակայն դիմացի տան հարևանը աչալուրջ էր և միանգամից նկատել էր անկոչ սողունին ու զգուշացրել տանտիրոջը, որպեսզի տնից դուրս չգա։ Անմիջապես ահազանգել էին վայրի կենդանիների որսով զբաղվող կազմակերպությանը և վերջինիս աշխատակիցները կոկորդիլոսին տեղափոխել էին անվտանգ վայր։ Մի խոսքով` «անակնկալը» չստացվեց։












