«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում կկազմակերպվի հանրային լողափ
ОбществоՀՀ կառավարության որոշմամբ «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափ կկազմակերպվի:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Հանրային լողափը կկազմակերպվի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 9.0 (ինը) հեկտար հողամասի վրա:
Հիմնավորման համաձայն` նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում կազմակերպել հանգիստ առանց լրացուցիչ ծախսերի: