Հանրապետությունում սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 129 հազար տոննա խաղող
ОбществоՀայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող:
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: