Պապարացիները Դի Կապրիոյին լուսանկարել են նոր ընկերուհու հետ
Lifestyle1in.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն երբեք չի թաքցրել իր սերը մոդելների հանդեպ, այդ իսկ պատճառով նոր սիրավեպի մասին հրապարակումը ոչ մեկին չի զարմացնի՝ հայտնում է MigNews-ը։
Լեոնարդոն սիրում է շիկահերներին։ Նրա նախկին ընկրուհիների թվում են եղել Բար Ռաֆաելին, Էրին Հիզերթոնը, Թոնի Գարնը, Ժիզել Բունդխենը, իսկ այժմ կրկին շիկահեր՝ 24-ամյա մոդել Քելլի Ռորբախն է։
Դի Կապրիոյի նոր ընտրյալն արժանացել է Sports Illustrated Swimsuit պարբերականի վարկածով «Տարվա հայտություն» տիտղոսին։
Դի Կապրիոյի հետ հանդիպելը մեծ հաջողություն է։ Եթե նա նույնիսկ չամուսնանա, ապա ընկերուհիների կարիերայում հաջողությունը երաշխավորված է։ Նկատվում է ևս մեկ օրինաչափություն. Լեոնարդոյի գրեթե բոլոր սերերը նրանից բաժանվելուց հետո իսկական սեր են գտել և ամուսնացել։ Լեոն երջանկության թալիսման է։




