Գարեգին Նժդեհի հրապարակն ապահովվել է նոր ու ժամանակակից լուսավորությամբ
ОбществоՇենգավիթ վարչական շրջանի տարեկան ծրագրով, լուսադիոդային նոր ու ժամանակակից լուսավորություն է ապահովվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր, լուսավորության առումով նախկինի համեմատ ավելի արդյունավետ լամպերն առանձնակի շուք ու հմայք են հաղորդել հրապարակին: Գործընթացը տևել է մեկ ու կես ամիս: Օգտագործվել է ավելի քան 500 լուսատու: