Google-ը ներկայացրել Է Nexus 5X եւ Nexus 6P սմարթֆոնները
ОбществоGoogle ընկերությունը պաշտոնապես ներկայացրել Է Nexus 5X и Nexus 6P սմարթֆոնները: Սարքերի մասին ծանուցվել Է Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ժամանակ, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում ընկերության պաշտոնական բլոգին:
Nexus 5X սմարթֆոնն արտադրել Է LG ընկերությունը: Այն ստացել Է Gorilla-ի Glass 3 դիսփլեյը՝ 5,2 դյույմ անկյունագծով եւ FHD լուծաչափով: Սարքի արտադրողականության համար պատասխանատու են Snapdragon 808 վեցմիջուկանոց պրոցեսորը՝ յուրաքանչյուր միջուկի 1,8 գիգահերց տակտային հաճախությամբ եւ 2 գիգաբայթ գործառնական հիշողությամբ:
Հիմնական խցիկի լուծաչափը հավասար Է 12,3 մեգափիքսելի, ճակատայինինը՝ 5 մեգափիքսելի: Սարքի չափերը կազմում են 147 x 72,6 x 7,9 միլիմետր, իսկ զանգվածը՝ 136 գրամ: Կուտակիչի ունակությունը 2700 միլիամպեր-ժամ Է:
Nexus 6P-ն արտադրել Է Huawei ընկերությունը: Այն ստացել Է Gorilla-ի Glass 4 դիսփլեյը՝ 5,7 դյույմ անկյունագծով եւ QHD լուծաչափով: Սարքի արտադրողականության համար պատասխանատու են Snapdragon 810 ութմիջուկանոց պրոցեսորը՝ յուրաքանչյուր միջուկի 2 գիգահերց տակտային հաճախությամբ եւ 3 գիգաբայթ գործառնական հիշողությամբ:
Հիմնական խցիկի լուծաչափը հավասար Է 12,3 մեգափիքսելի, ճակատայինինը՝ 8 մեգափիքսելի: Սարքի չափերը կազմում են 159,3 x 77,8 x 7,3 միլիմետր, իսկ զանգվածը՝ 178 գրամ: Կուտակիչի ունակությունը 3450 միլիամպեր-ժամ Է:
Երկու սարքերն Էլ հանդերձված են USB Type-C հարակցիչներով, աշխատում են Android 6.0 Marshmallow գործառնական համակարգով, իսկ դրանց հետին կափարիչների վրա գտնվում Է մատնադրոշմների սքաները: ԱՄՆ-ում Nexus 5X-ի արժեքը մեկնարկում Է 379 դոլարից, իսկ Nexus 6P-ինը՝ 499 դոլարից: