Բակո Սահակյանն ընդունել է միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է միջազգային բուժքույրական համագումարի հանդիսավոր բացմանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունիÖ , այնուհետեւ երկրի ղեկավարն իր նստավայրում ընդունել է համագումարի մի խումբ մասնակիցների:
Բակո Սահակյանը նշել է, որ նման ներկայացուցչական միջազգային համագումարի անցկացումը լավ հնարավորություն է բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացման, փորձի փոխանակման, այս ոլորտում նոր եւ ժամանակակից մեթոդներին ու միտումներին ծանոթանալու եւ դրանք տեղում կիրառելու տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: