Քառորդ դար առաջ մեր հացադուլը կարևոր նշանակություն ունեցավ Արցախի ինքնորոշման հարցում. Զորի Բալայան
ОбществоՄոսկվայում 1990 թվականի սեպտեմբերի 9-29-ին հայտարարված հացադուլի շնորհիվ վերականգնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իրավական-վարչական մարմինները և նրա սահմանադրական իրավունքները, ինչը կարևոր նշանակություն ունեցավ հետագայում Արցախի ինքնորոշման հարցում:Վերհիշելով քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, շեշտեց գրո ղ, հրապարակախոս Զորի Բալայանը: «Մենք չէինք սպասում, որ մեր կատարած քայլերը կունենան այդպսիսի լայն արձագանք և այդ օրերին բազմաթիվ նամակներ էինք ստանում նույնիսկ Տաջիկստանից»,-պատմում է Բալայանը:
«Ես հացադուլն սկսեցի 1990 թվականի սեպտեմբերի 9-ին:Նույն օրը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի անունովուղարկեցի պաշտոնական նամակ, որում մասնավորապեսընդգծվում էր. «Ղարաբաղը կործանվում է աչքի առջև,լուծարված է Խորհրդային իշխանությունը: Ոտնահարվածեն հայ բնակչության պատիվն ու արժանապ ատվությունը,խախտված են մարդու տարրական իրավունքները, լրիվթափով ընթանում է ինքնավար մարզի ոչնչացման գործընթացը: Ես ժողովրդական պատգամավոր եմ Լեռնային Ղարաբաղի կողմից:Եվ չեմ կարող ժողովրդի հետ չկիսել նրա վիշտը: Չեմ կարող լռել, գիտենալով, որ լռությունը հանգեցնելու է ողբերգության.Նախիջևանի բախտին կարող է արժանանալ նաև Արցախը: Ահա թե ինչու իմ քաղաքացիական պարտքն եմ համարում հետևելորդիական հինավուրց սկզբունքին. «Հայրենիքի համար արվածը բավարար չէ, եթե արված չէ ամեն ինչ»,-ընդգծեց Բալայանը:
1990 թվականի սեպտեմբերի 29-ին, քաղաքական հացադուլի քսանմեկերորդ օրը անսպասելիորեն բացվեց հյուրանոցային համարի դուռը և երևաց աշխարհի բոլոր հայերին ցավի չափ ծանոթ ուրվագիծը: «Կաթողիկոս Վազգեն Առաջինն էր: Մի ակնթարթ կանգ առավ շեմին, հենվելովդրվագազարդ գավազանին: Ապա դանդաղ քայլեց դեպի սենյակի կենտրոն: Հայացքն ուղղեց հարդարված մահճակալին, որըդատարկ էր, ինչ գնացել էր Վիկտոր Համբարձումյանը, և ընդգծված հանգստությամբ ասաց. «Ես ոչ միայն Ամենայն ՀայոցԿաթողիկոսն եմ, այլև ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ինչպեսև դուք: Եվ ահա որոշեցի զբաղեցնել հիվանդացած ՎիկտորՀամբարձումյանի տեղը: Համենայն դեպս, առանց ձեզ ես չեմ վերադառնա Էջմիածին»,-պատմեց Բալայանը:
Զորի Բալայանը ընդգծեց, որ նրա կերպարանքում ինչ-որ մի բան կար իմաստուն Սողոմոն արքայից, քանի որ նա լավ գիտեր, որ մինչև վերջ գնալու մեր որոշումը առավել քան լուրջ էր: «Կասկածից վեր էր, որ նա գիտեր նաև ամենակարևորը. մենք երբեք թույլ չենք տա Ամենայն ՀայոցԿաթողիկոսին, հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին դիմելու նման վտանգավոր քայլի: Երկար էի աղաչում նրան հրաժարվել իր այդայլընտրանք չունեցող որոշումից, բայց ամեն ինչ ապարդյուն էր: Նա հաստատակամ էր: Եվ դեռ այդ ամենը տեղի էր ունենումժուռնալիստների ներկայությամբ: Եվ մենք հանձնվեցինք: Կաթողիկոսը խորամանկ ժպտաց, կկոցելով բարի, խոշոր աչքերը: Սքեմիփեշը թեթևակի մի կողմ քաշելով, անդրահանդերձի լայն գրպաններից հանեց չորս տանձ և հերթով մեկնեց մեզ: Անհնար էր համընկարագրել: Չէ՞ որ բանն այն չէր , որ ամբողջ երեք շաբաթ, կրկնում եմ, մի փշրանք անգամ չէր եղել մեր բերանում, այլ՝ որ այդտանձերը քաղել էր կաթողիկոսը, այն էլ՝ սուրբ Էջմիածնի այգուց»,-եզրափակեց Բալայանը:
1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ԶորիԲալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանությանմարմինները վերականգնելու պահանջն էÖ € դրված: