Իրականում ի՞նչն էր միավորել Սոֆի Մխեյանին և Արսեն Սաֆարյանին
LifestyleBlogNews
Երգչուհի Սոֆի Մխեյանն օրերս տեսանյութ էր հրապարակել, որում ինքն ու երգիչ Արսեն Սաֆարյանը մասնակցում էին տեսահոլովակի նկարահանման: Շատ արագ խոսակցություններ տարածվեցին, որ նրանք պատրաստվում են ներկայանալ զուգերգով։ Blognews-ն այս մասին խոսեց Արսենի հետ։ Պարզվում է՝ խոսքն այս դեպքում այլ բանի մասին է։

Արսենը հայտնեց, որ ինքն ու Սոֆին զուգերգով հանդես չեն գալու։ «Տեսահոլովակը նկարահանվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում։ Դա հավաքական երգ է, որի մի հատվածն էլ մենք ենք կատարում»,- ասաց Արսենն ու հավելեց, որ երգի հեղինակն Արա Թորոսյանն է՝ Մուրզիկը։
«Շատ գեղեցիկ, պարզ երգ է։ Երևանի մասին տաք ստեղծագործություն է, որը նաև գեղեցիկ տեսահոլովակ կունենա»,- ասաց երգիչը։
