Հայկական ոսկերչությունը կներկայացվի Մոսկվայի «JUNWEX 2015» միջազգային ոսկերչական ցուցահանդեսում
КультураՀայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ոսկեգործական ոլորտի ընկերությունների հետ համատեղ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանը կներկայացնի ՌԴ Մոսկվա քաղաքում մեկնարկած «JUNWEX 2015» 11-րդ միջազգային ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին: Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հայկական «Առևտրի Տուն ՏԿ», «Ես Սիլվեր», «ՇաբեÖ €» ընկերությունները ներկայացնում են ոսկերչական զարդեր, արծաթյա սպասք, մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ոսկերչական գործիքներ: Վերջիններիս մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպել և աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը «Պետական աջակցություն՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության» ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015թ. ծրագրի շրջանակում:
«Ցուցահանդեսը ոսկեգործության բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից մեկն է, որի հիմնական այցելուներն են տվյալ շուկայում առևտրային դիստրիբյուտորներ, ոսկեգործության ոլորտում խոշոր և միջին գնորդներ, այդ թվում՝ տարբեր առևտրային ցանցերից, ինչպես նաև վերոնշյալ ոսկերչական զարդերի, հարակից պարագաների, թանկարժեք քարերի ներմուծողներ։ Հայաստանի մասնակցության նպատակն այս ցուցահանդեսին արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև, միջազգային շուկա մուտք գործելուն և նոր գնորդներ ձեռք բերելուն նպաստելը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ներկայացված են 30 երկրների ավելի քան 725 կազմակերպություններ և շուրջ 42 հազար մասնակիցներ: