Նիդեռլանդները եւ Ֆրանսիան 160 մլն եվրոյով համատեղ կգնեն Ռեմբրանդտի երկու կտավները
КультураՆիդեռլանդները եւ Ֆրանսիան պայմանավորվել են Ռեմբրանդտի (1606-1669) երկու կտավները 160 մլն եվրոյով համատեղ գնելու շուրջ: Այդ մասինՀոլանդիայի կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Յետ Բյուսեմաքերը սեպտեմբերի 30-ին հայտնել Է խորհրդարանին հասցեագրված գրավոր դիմումում:
Երկրներից յուրաքանչյուրը 80 միլիոն դոլար կվճարի Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին Մարտեն Սոլմանսի եւ Օպյեն Կոպիտի դիմանկարների համար, որոնք հոլանդացի նկարիչն ստեղծել Է 1634 թվականին:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արվեստի ստեղծագործությունները միասին հաջորդաբար կցուցադրվեն Նիդեռլանդների պետական թանգարանում եւ Փարիզի Լուվրում»,-ճշտել Է նախարարը:
Բյուսեմաքերի խոսքով՝ կտավների համատեղ ձեռք բերման վերաբերյալ վերջնական համաձայնագիրը պետք Է ստորագրվի Նյու Յորքում՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: