Շիրակի մարզի ներհամայնքային թափուր երթուղիների սպասարկման համար կհայտարարվի նոր մրցույթ
ОбществоՇիրակի մարզի ներհամայնքային թափուր 16 երթուղիների սպասարկման համար կհայտարարվի նոր մրցույթ: Եթե մարզում կան համայնքներ, որոնք սպասարկելու համար ընկերությունն ընտրվում է բավական «թեժ» պայքարի արդյունքում, ապա կան նաև այնպիսի համայնքներ, որոնց սպասարկման համար ոչ մի ընկերություն մրցույթին մասանակցելու հայտ չի ներկայացնում: Նմանատիպ երթուղիների համար առաջիկա մրցույթը կկայանա հոկտեմբերի 20-ին: Սակայն Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն, այս պահին ասել, թե մրցույթին մասնակցության քանի հայտ կլինի, կամ ընդհանրապես հայտ կլինի, թե` ոչ` վաղ է ասել: Դրանք մարզի տարբեր տարածաշրջանների համայնքներ սպասարկող երթուղիներն են՝ Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի ներմարզային երթուղիները: Այս երթուղիների համար բազմաթիվ անգամներ են մրցույթներ հայտարարվել, բայց մասնակցության հայտեր չեն լինում: Պատճառն, ըստ պատասխանատուի, ուղևորահոսքի պակասն է, այլ ոչ թե ճանապարհների վիճակը: «Հիմնականում ուղևորահոսքի պակասն է պատճառը, Ճանապարհների խնդիրը չէ. այս տարածքները տրանսպորտային միջոցների կողմից 1990-95 թթ. սպասարկվել են, իսկ այդ տարիներին ճանապարհներն ավելի վատ վիճակում էին քան հիմա»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ այս խնդիրը փորձում են լուծել հարևան համայնքները սպասարկող տրանսպորտային միջոցներով: «Ճիշտ է, այդ տրանսպորտային միջոցներն այդ համայնքները չեն մտնում, բայց մինչև համայնք հասնում են»,- ավելացրեց& nbsp; պատասխանատուն:
Արմենուհի Մխոյան