«Ամերիաբանկ»-ը «ՌԻԱ Ռեյթինգ»-ի «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր 2015»–ի վարկանիշային ցանկում է
ОбществоՀայկական 3 բանկեր առաջին անգամ հայտնվել են «ՌԻԱ Ռեյթինգ» գործակալության կողմից հրապարակվող «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր» վարկանիշային ցանկում։ «ՌԻԱ Ռեյտինգ»-ն անցկացրել է ԱՊՀ երկրների բանկային հատվածի հերթական` հինգերորդ հետազոտությունը, որի արդյունքներով կազմվել է «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր 2015&r aquo;վարկանիշը։
Ներառվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի բանկերը: Բանկերի թվով առաջատար է ՌԴ-ն, երկրորդ և երրորդ տեղերն են գրավում Ղազախստանն ու Ուկրաինան:
Համաձայն վարկանիշի` ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ընթացիկ վարկանիշում ընդգրկվել է Հայաստանի երեք բանկ` «Ամերիաբանկ»-ը 166-րդ տեղում է (0.84 մլրդ դոլարի ակտիվներով), «Արդշինբանկ»-ը 179-րդ հորիզոնականում է (0.77 մլրդ դոլար ակտիվներով), «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը 181-րդ հորիզոնականում է (0.76 մլրդ դոլար ակտիվներով)։ Հայկական բանկերի` վարկանիշային ցանկում հայտնվելը հնարավոր է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի բանկերի թվի կտրուկ կրճատման հաշվին: