Ճաշել հեռուստացույցի առաջ. 4 սովորություն, որոնք գիրության պատճառ են հանդիսանում
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Ցանկանու՞մ եք նիհարել, սակայն ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Հնարավոր է, որ դուք մի շարք սովորություններ ունեք, որոնք էլ խոչընդոտում են նիհարելուն:
1. Քիչ քնելու սովորություն: Քնի պակասը կարող է հանգեցնել ավելորդ կիլոգրամների ձեռք բերմանը: Այս փաստն արդեն հաստատվել է գիտնականների կողմից: Վերջինս պայմանավորված է նրանով, որ քնի պակասը խթանում է մի շարք հորմոնների արտադրմանը, որն էլ գիրացման պատճառ է հանդիսանում:
2. Վերելակից օգտվելու սովորություն: Ոչ ոք չի ստիպում առավոտյան վազել, սակայն կարող եք վերելակի փոխարեն ոտքով բարձրանալ և իջնել աստիճանները:
3. Նախաճաշից հրաժարվելու սովորություն: Որպեսզի կարգավորվի նյութափոխանակությունը, շատ կարևոր է նախաճաշելը: Բացի դա, նախաճաշից հրաժարվելով ճաշին կրկնակի անգամ եք սնվելու:
4. Հեռուստացույցի առաջ ճաշելու սովորությունը: Երբ ինչ-որ իրադարձության ենք հետևում չենք էլ նկատում, թե ինչպես ենք մի քանի անգամ ավել սնվում: