Սոնե Սիլվերի երազանքն իրականացել է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի Սոնե Սիլվերը վերջապես հասել է իր երազանքին՝ երգչուհին կազմավորել է սեփական բենդը, ավելին՝ նրան է միացել նաեւ Նիկ Եգիբյանը: Այս եւ առաջիկա այլ ծրագրերի մասին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սոնեն:
«Ես եւ Նիկ Եգիբյանը բոլորովին վերջերս կազմավորեցինք մեր բենդը, որտեղ հավաքվել են շատ պրոֆեսիոնալ եւ տաղանավոր երաժիշտներ. հուսով եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն համերգով ելույթ կունենանք: Կարելի է ասել, որ իմ երազանքը իրականացավ, քանի որ երկար ժամանակ էի մտածում իմ բենդը ունենալու մասին»,- նշեց Սոնեն ու հավելեց, որ չի բացառվում նաեւ բենդի շրջանակում Նիկ Եգիբյանի հետ զուգերգ ներկայացնելը:

«Արդեն պլաններ կան, որ ես եւ Նիկը մի համատեղ աշխատանք իրականացնենք, բայց դեռեւս կենտրոնացած ենք բենդի վրա, որտեղ ես կլինեմ բլյուզային ոճում, իսկ Նիկը կլինի ավելի ռիթմիկ, փոփ երաժշտության ոճում: Այսինքն՝ երկու տարբեր, իրար հակասող իրավիճակներ կլինեն, որը հույս ունեմ դուր կգա մեր հանդիսատեսին, որովհետեւ ինձ համար մի ուրիշ հաճույք է աշխատել կենդանի երաժշտության ներքո»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ